Գազայի հատվածում ապաստարաններում գտնվում է 1,3 մլն մարդ․ ԱՀԿ
Աշխարհում
16:25 29/11/2023
Աշխարհ

Գազայի հատվածում ապաստարաններում գտնվում է 1,3 մլն մարդ․ ԱՀԿ

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին Գազայի հատվածում ապաստարաններում թաքնվողների թիվը հասել Է 1,3 միլիոնի: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

Նա նաև հայտնել է, որ  մարդկանց չափազանց խիտ կուտակումների, ինչպես նաև սննդի, ջրի, հիգիենայի միջոցների և դեղամիջոցների պակասի պատճառով սուր շնչառական վարակների, քոսի, լուծի, ջրծաղիկի, դեղնախտի և այլ հիվանդությունների մեծ թվով դեպքեր են նկատվում:

Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք են բերել հակամարտության սրումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը․  կողմերը համաձայնել են չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար:

Քառօրյա հրադադարը սկսել է գործել նոյեմբերի 24-ին, իսկ նոյեմբերի 28-ին երկարաձգվել է ևս երկու օրով:
 

Placeholder
Գազայի հատվածում ապաստարաններում գտնվում է 1,3 մլն մարդ․ ԱՀԿ