Արցախահայությանը հուզող հարցերի քննարկման համար ձևավորվել է խումբ
Իրավունք
11:26 30/11/2023
Հայաստան

Արցախահայությանը հուզող հարցերի քննարկման համար ձևավորվել է խումբ

ԱՀ Փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը տեղեկացնում է՝ ​Արցախի Հանրապետության փաստաբանների պալատը,Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայի աջակցությամբ​, արցախահայությանը հուզող հարցերի քննարկման համար ձևավորվել է խումբ, որը զբաղվելու է​ խնդիրների ուսումնասիրմամբ՝ հնարավոր իրավական լուծումներ տալով:

«Խմբում ընդգրկված են լինելու  Արցախի, ՀՀ-ան տարբեր ոլորտի մասնագետներ, ինչպես նաև միջազգային իրավունքի ոլորտից։
​ ​
Խնդրում եմ ձեր հարցերը և ձեր առաջարկները՝ կապված օրինակ հաշվառման, քաղաքացիություն ստանալու, փախստականի կարգավիճակ ստանալու, կենսաթոշակի հետ կապված հարցերով,հետագա փոխհատուցման և այլ խնդիրների  վերաբերյալ  գրավոր ներկայացնել ՀՀ քաղաք Երևան Զաքյան 7-2 հասցե»,-գրել է նա։

Placeholder
Արցախահայությանը հուզող հարցերի քննարկման համար ձևավորվել է խումբ