ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնականով
Սպորտ
17:42 30/11/2023
Հայաստան

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնականով

Նոյեմբերի 30-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է  երկու հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 93-րդ տեղը։

Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի հավաքականը։

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1․ Արգենտինա  1855.2
2․ Ֆրանսիա 1845.44
3․ Անգլիա 1800.05
4․ Բելգիա 1798.46
5․ Բրազիլիա 1784.09
6․ Նիդերլանդներ 1745.48
7․ Պորտուգալիա 1745.06
8․ Իսպանիա 1732.64
9․ Իտալիա 1718.82
10. Խորվաթիա 1717.57
93. Հայաստան 1237.15

Placeholder
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնականով