ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին
Քաղաքական
12:57 30/11/2023
Աշխարհ

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին

Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա երկու կարևոր իրադարձություն, ԵԱՏՄ Գերագույն խորհուրդի նիստը՝ նախագահների մակարդակով դեկտեմբերի 25-ին, իսկ 26-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը», - ասել է նա։
Լեբեդևը նշել է, որ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 26-ին իր գործընկերներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ ոչ պաշտոնական միջավայրում շփվելու, ընթացիկ հարցեր քննարկելու և կարծիքներ փոխանակելու նպատակով»։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր. «Դեկտեմբերի վերջին նախատեսվում է ամանորյա ավանդական միջոցառում (ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով): Այն լինելու է աշխատանքային, աշխատանքային օրակարգով։ Եթե պարոն Փաշինյանը ժամանի այնտեղ, իսկ նրան բոլորի նման սպասում են, ուրեմն խոսելու մեծ հնարավորություն կլինի»:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր. «Կարծում եմ, որ Հայաստանի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգ կգան, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպումը և կլինի ԵԱՏՄ-ի պաշտոնական հանդիպումը: Ի դեպ, այս պահին մեզնից հետո նախագահող է դառնում Հայաստանը, ուստի կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կգա Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից էստաֆետը վերցնելու»։

Placeholder
ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին