Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ. Աբրահամյան
Քաղաքական
09:53 01/12/2023
Հայաստան

Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ. Աբրահամյան

«Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ, որի արտացոլումն այս 5 տարիների ընթացքում փաշինյանական իշխանության ձեռագիրն է դարձել»,- գրել  է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա նշել է, որ 44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 8-9 տասնյակ գերեվարված հայեր կան: «Չնայած այն հանգամանքին, որ տարբեր տեսանյութերով մեծ թվով գերեվարվածների` Ադրբեջանում գտնվելու վերաբերյալ փաստական տվյալներ կան, Ադրբեջանը մինչև հիմա նրանց շատերի գերեվարման փաստը չի հաստատում:

Հայաստանյան գործող իշխանությունը, եթե մի փուլում իմիտացիայի ու տարատեսակ քարոզարշավի էր վերածում ադրբեջանական բանտերում գտնվող գերիների հայրենադարձման հարցը, ներկայումս այդ թեմայով ո´չ խոսում է, ո´չ էլ առանձնապես աշխատանք տանում:
Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ, որի արտացոլումն այս 5 տարիների ընթացքում փաշինյանական իշխանության ձեռագիրն է դարձել»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը։ 

Placeholder
Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ. Աբրահամյան