Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վաշինգտոնի վերաքննիչ դատարանը մերժել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անձեռնմխելիության իունքըրավ 2021 թվականի հունվարին Կապիտոլիումի գրոհի գործով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում կատարելով իշխանության որոշմանը։
Պետության նախկին ղեկավարը և նրա փաստաբանական թիմը պնդում են, որ անկարգությունների ժամանակ Թրամփը նախագահական անձեռնմխելիություն է ունեցել։ Այդ պահին նա դեռ Սպիտակ տան ղեկավարն էր։
Սակայն, ըստ մեղադրող կողմի դիրքորոշման, ԱՄՆ 45-րդ նախագահի որոշումներն ու գործողությունները դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից։ Այս կապակցությամբ դատախազները հորդորել են դատարանին դատավարության ընթացքում հաշվի չառնել Թրամփի նախագահական անձեռնմխելիությունը։