Մոսկվայում հրդեհ է բռնկվել ադրբեջանցիներին պատկանող «Սադովոդ» շուկայում
Աշխարհում
16:29 01/12/2023
Աշխարհ

Մոսկվայում հրդեհ է բռնկվել ադրբեջանցիներին պատկանող «Սադովոդ» շուկայում

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» շուկայում։ Հրդեհի մասին ահազանգը ստացվել է տեղի ժամանակով ժամը 11:58–ին (Երևանի ժամանակով 12:58–ին), հրդեհվել է կոնտեյներների մեջ եղած ապրանքը: Մեկ մարդ ծխահարվել է։ Ռիա նովոստին գրում է, որ փրկարարները տարհանել են 350 մարդու։ Հրդեհաշիջումը բարդանում է խիտ կառուցապատման պատճառով։ Հրդեհի մակերեսը կազմում է 350 քմ։

«Սադովոդ» շուկան, որն ունի 40 հա) տարծք, գտնվում է Մոսկվայի օղակաձև ճանապարհի վրա՝ Մոսկվայի հարավում,  ներառում է ութ հազար խանութ։

«Սադովոդը» պատկանում է «Киевская площадь» ընկերությանը, որի սեփականատերը  ադրբեջանական ծագումով գործարարներ Գոդ Նիսանովն ու Զարախ Իլիևն են։

 

Placeholder