Մոլդովային մղվում են Մերձդնեստրի հակամարտության ապասառեցմանը.Դոդոն
Քաղաքական
14:08 01/12/2023
Տարածաշրջան

Մոլդովային մղվում են Մերձդնեստրի հակամարտության ապասառեցմանը.Դոդոն

Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության առաջնորդ, նախկին նախագահ Իգոր Դոդոնը կարծում է, որ Մոլդովայի ղեկավարությունը մղվում է Մերձդնեստրի հակամարտության ապասառեցման։ Այս մասին նա հայտարարել է Telegram ալիքով հեռարձակվող տեսաուղերձում՝ լրագրողների հարցերին պատասխանելիս։

«Մոտ ապագայում մենք բախվում ենք մի քանի լուրջ ռիսկերի: Առաջինը Մերձդնեստրի ապակայունացումն է: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում հիմա և ոմանց ցանկությունը նոր թեժ կետ ստեղծելու այստեղ: Ես ուզում եմ դիմել Մայա Սանդուին, ես գիտեմ, որ նրանք ձեզ դրդում են դա անել: Ավելի լավ է հրաժարական տաք»,-ասել է Դոդոնը:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Մայա Սանդուն զենք գնում, ինչպես ավելի ու ավելի շատ գումար է հատկացվում երկրի այսպես կոչված պաշտպանունակությունը ուժեղացնելու համար: Ինչի՞ համար ենք մենք պատրաստվում կռվել»- նշել է նա։

Placeholder