Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են խաղաղության գաղտնի բանակցություններ. Հերշ
Քաղաքական
23:43 01/12/2023
Աշխարհ

Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են խաղաղության գաղտնի բանակցություններ. Հերշ

Ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը, վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին, պնդում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան, իբր, գաղտնի բանակցություններ են վարում բարձրաստիճան զինվորականների միջոցով, որոնց երկխոսությունը թափ է հավաքում, չնայած Վլադիմիր Զելենսկու և Սպիտակ տան առարկություններին։

Substack հարթակում հրապարակված հոդվածում Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրը գրել է, որ իբր քննարկվում է Ռուսաստանի հետ ներկայիս ճակատային գծի երկայնքով սահմանների հնարավոր ամրագրման հարցը, որով ՌԴ-ն պահպանում է Ղրիմը և ԿԺԴՀ-ի, ԼՊՌ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ազատագրված տարածքները՝ մի շարք սահմանափակող պայմաններով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության համաձայնության դիմաց:

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության լուրջ բանակցությունները արագ թափ հավաքեցին: Նրանց շարժիչ ուժը ոչ թե Վաշինգտոնն էր կամ Մոսկվան, ոչ Բայդենը կամ Պուտինը, այլ երկու բարձրաստիճան գեներալներ, որոնք ղեկավարում են պատերազմը՝ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է Հերշը:

Placeholder