«Беспредел» առողջապահական համակարգում. Ուիգմոր-ի մասին ահազանգում է Անուշ Պողոսյանը
Առողջություն
16:47 01/12/2023
Հայաստան

«Беспредел» առողջապահական համակարգում. Ուիգմոր-ի մասին ահազանգում է Անուշ Պողոսյանը

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանը բացահայտումներ է արել ու խոստացել, որ դրանք այսքանով չեն ավարտվելու.

««Առողջության իրավունք» ԻՀԿ-ը վերջին ժամանակները բազմաթիվ բողոքներ է ստացել ինչպես առանձին քաղաքացիներից, այնպես էլ պետական պատվեր իրականացնող բժշկական հիմնարկներից: Քաղաքացիները բողոքում են՝ «ուր գնում ենք պետական պատվերը վերջացել է», իսկ կազմակերպությունները՝ «ՊԱԳ-ը պետական պատվերի դեպքերը չի ընդունում, պայմանագրային գումարները կրճատում է և ստիպված  պետական պատվերի շահառուները բուժօգնություն են ստանում իրենց գրպանից  վճարելով»: Առողջապահությանը հատկացրած գումարների անընդհատական աճի ֆոնին նման անմխիթար վիճակը տարօրինակ է:

Մենք սկսեցնք ուսումնասիրել և պարզվեց.....

ՊԱԳ-ը (պետական առողջապահական գործակալությունը) Առողջապահության նախարարության ստորաբաժանում է, որը իրականացնում է  բժշկական կազմակերպություններից պետական պատվերով հաշվետվությունների ընդունումը, պայմանագրային գումարների բախշումը և վերաբախշումը,  սկսել է կիրառել նորամուծություն պետական պատվերով դեպքերի փորձաքննության մեջ: Պայմանագրային սկզբունքով, համատեղությամբ ՊԱԳ-ում ընդունվել են աշխատանքի բժիշկներ, ովքեր «փորձաքննում» են պետական պատվերով ներկայացրած (երբեմն նաև հենց իրենց կողմից բուժած հիվանդների դեպքերը) հիմնականում բարձր արժեքով դեպքերը՝ սրիտի, անոթների ստենտավորում, գինեկոլոգիական, ուրոլոգիական, տրավմատոլոգիական վիրահատություններ և այլ: Ստացվում է, որ ՊԱԳ-ի փորձագիտական բաժնի բժիշկ փորձագետները երկրորդ պլան են մղվել, իսկ այս անհասկանալի սկզբունքով ընտրված բժիշկները պետական պատվերի դեպքեր են մերժում և/կամ հաստատում, այսինքն իրականացնում են պետական ֆինանսավորման կառավարում:

Ո՞վքեր են այս բժիշկները,սկսեցինք ուսումնասիրել և... պարզվեց, որ նրանք բուժող բժիշկներ են  տարբեր կլինիկանեում և հաստ ու բարակ թելերով կապված են ՊԱԳ-ի պետ՝ Ահարոն Բարսեղյանի հետ: Այսպես՝ պայմանագրային փորձագետներից Կ...ն Գ...ն  աշխատում է Ուիգմոր կլինիկայում որպես ընդհանուր վիրաբույժ և փորձաքննում է վիրաբուժական դեպքերը, Ն... Վ...ն՝ փորձաքննում է գինեկոլոգիական դեպքերը և համատեղությամբ «Հայաստանի բժիշկների միություն» ՀԿ-ի ակտիվ անդամ է, որտեղ  Ահարոն Բարսեղյանը հիմնադիրներից է, Ա..ի Մ...ն՝ մանկաբույժ Ուիգմոր կլինիկայում, Դ..թ Ս...ն մանկական վնասվածքաբան նույնպես Ուիգմոր կլինիկայում, Ա..ի Ռ...ն՝ սրտաբան Ուիգմոր կլինիկայում և այլն: Ավելի համապարփակ տեղեկատվությունը սույն փորձագետների և նրանց կատարած աշխատանքի վերաբերյալ ստորև:Ի դեպ, այս փորձագետների բարձր աշխատավարձը ապահովում է Գլոբալ հիմնադրամը:

Անդադար  Ուիգմոր կլինիկի բժիշկերին «հայտնաբերելով» նորամուծված փորձագետների ցանկում, մտաբերեցինք, որ այս տարի բացված «Ոիրգմոր Գրուփ» ՓԲԸ-ին  անհասկանալի ձևով տարեսկզբին տրվել է 600 մլն. դրամ ֆինանսավորում, ապա ևս շուրջ 70 մլն դրամ գումարը ավելացրել են: Նշեմ, որ նման ֆինանսական հատկացումը աննախադեպ է,(մինչ այդ առաջին անգամ պետական պատվեր կատարողներին հատկացվել է ոչ ավել քան 25 մլն. դրամ ): Փաստորեն ստեղծվել է հիանալի բիզնես միջավայր Ուիգմորի համար՝ մասնավոր բիզնեսում ներդրած գումարների «ապահովագրում» պետական պատվերի գումարներով՝ առանց պետության նկատմամաբ որևէ սոցիալական կամ այլ պարտավորությունների:

Հիշեցնեմ, որ  Ահարոն Բարսեղյանն Ուիգմորի ֆինանսկան պատասխանատուն  է եղել մինչև ՊԱԳ-ի պետ նշանակվելը և հիմա էլ «սերը» դեպի այդ կազմակերպություն չի մարել: Սա դեռ ամենը չի, պարզվում է որ «սերը» պատահական և անհիմն չէ, այսպես «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ն, որի տնօրենը ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի   հանդիսանում է Ահարոն Բարսեղյանը , իսկ ՍՊԸ-ի  հիմնադիրներն են՝ Արսեն Դավթյան, ով պետական պատվերի ոլորտում կաշառակերության համար գտնվում է քրեակատարողական հիմնարկում (գործ ԵԴ/0858/01/19), Զավեն Քոլոյան,ով Ուիգմորների  տնօրենն է և Ահարոն Բարսեղյանը՝ ՊԱԳ-ի պետը «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ն 2020 թվականից ֆինանսական խորհրդատվութուն է մատուցում Ուիգմոր Քլինիկին և Ուիգմոր Գրուփին և ըստ օդում կախված լուրերի  շուրջ 200.000 դոլլար այդ կազմակերպությունների կողմից փոխանցվել է «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ին, ավելին՝ 2022 թվականի հունիսից, երբ Ահարոն Բարսեղյանը նշանակվել է ՊԱԳ-ի պետ, Ուիգմորները նրա ղեկավարած ՍՊԸ-ին փոխանցել է շուրջ 100.000 դոլլար:

Ըստ շրջանառվող լուրերի, «Էյչ էֆ Էմ» Սպը-ում որպես աշխատող գրանցված է միայն Ահարոն Բարսեղյանի տիկինը և միայնակ կատարում է նման «թանգ և արժեքավոր ֆինանսական խորհրդատվություն», զավեշտ :

Հարգելի պատկան մարմիններ, բարձրագույն պաշտոն զբաղեցնող Ահարոն Բարսեղյանը ի՞նչպես է զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ֆինանսական խորհրդատվության ծառայություն մատուցում Ուիգմորներին, եթե Հանրային ծառայության մասին օրենքով, քաղաքացիական ծառայողը այլ վճարովի աշխատանք չի կարող կատարել: Իսկ եթե սրան հավելենք, որ նախկին նախարարի տեղակալ և այժմ քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Արսեն Դավթյանի տիկինը ղեկավարում է Ահարոն Բարսեղյանի կողմից «սեփակակաշնոհած» ՊԱԳ-ի կազմակերպությունների  պայմանագրային գումարների բախշման և վերաբախշման բաժինը, ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Հ.Գ. Բացահայտումները սրանով չեն ավարտվում:
Հաջորդիվ կլինի ավելի հետաքրիր»։






Placeholder