Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի ազգային հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ստիպված կլինի սովորել բասկերի լեզուն (էուսկարա)»: Այս ցանկությամբ ֆուտբոլիստին է դիմել «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը:
Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել օգոստոսին Մոսկվայի «Դինամոյից»։ Մինչ այժմ ֆուտբոլիստը չի տիրապետում ոչ իսպաներենին, ոչ էլ էուսկարա լեզվին:
«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը, ով բասկ է, գովել է Արսենին իր ջանքերի համար:
«Արսենը շատ լավ ֆուտբոլիստ է, և նա ձեզ դեռ կզարմացնի: Ցավոք, նա դեռ չի սովորել էուսկարա լեզուն և դեռ չի կարողանում լիարժեք շփվել թիմակիցների հետ: Նա շատ կօգնի թիմին։ Նա ունի հմտություններ և որակներ և շատ լավ ֆուտբոլիստ է։ Ես պնդում եմ, որ Զախարյանը սովորի բասկերեն»,- Ալգուասիլի խոսքերն է մեջբերում championat.com-ը։