Գրիգորի Խաչատուրովը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից
Իրավունք
16:42 02/12/2023
Հայաստան

Գրիգորի Խաչատուրովը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Այսօր բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դուրս է եկել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ):

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Խաչատուրովի պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը մասնակիորեն բավարարել էր պաշտպանական կողմի բողոքը և վերացրել Խաչատուրովի նկատմամբ 9 ամիս շարունակ կիրառված խափանման միջոց կալանքը՝ կիրառելով համակցված խափանման մի(ոց՝ գրավ և վարչական հսկողություն:

 

 

Placeholder