Մանիլայի կենդանաբանական այգում անկել է աշխարհի ամենատխուր փիղը
Հասարակություն
20:00 02/12/2023
Աշխարհ

Մանիլայի կենդանաբանական այգում անկել է աշխարհի ամենատխուր փիղը

Ֆիլիպինների կենդանաբանական այգում սատկել է Մալին, որին կենդանասերներն համարում էին աշխարհի «ամենատխուր» փիղը։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մալին ավելի քան 40 տարի ապրել է Մանիլայի կենդանաբանական այգում՝ լինելով այգու այցեքարտը։
Բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքքարթնին բազմիցս իշխանություններին խնդրել էր կենդանուն տեղափոխել փղերի ապաստարան։

Մալիի մահվան մասին հայտնել է Մանիլայի քաղաքապետ Հանի Լակունան։ Իր ֆեյսբուքյան էջում հրապարակած  տեսանյութում նա պատմել է, որ այցելությունները կենդանաբանական այգի, փղին նայելն իր մանկության ամենաերջանիկ հիշողություններից են։

Մալիին  Շրի Լանկայի կառավարությունը 1981 թվականին նվիրել է   Ֆիլիպինների նախկին առաջին տիկին Իմելդա Մարկոսին, երբ փիղն ընդամենը 11 ամսական էր:

Կենդանին մենության մեջ անցկացրել է 33 տարի։ Կենդանասերները Ֆիլպինների կառավարությունից պահանջում էին ազատ արձակել փղին, քանի որ պահման պայմանները նորմալ չեն։

2011 թվականին PETA-իրի ակտիվիստները համոզեցին Շրի Լանկայի իշխանություններին չտալ Ֆիլիպիններին ևս մեկ փղի ձագ՝ նշելով,, որ նրան էլ կսպառնա «ցմահ ազատազրկում, ձանձրույթ և բռնություն»:

Placeholder