Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Իրավունք
14:35 02/12/2023
Հայաստան

Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Խուդյակովի փողոցի տներից մեկի տանիքն այրվելու վերաբերյալ ՆԳՆ ոստիկանություն նոյեմբերի 25-ի ժամը 23.45-ին հաղորդում էր ստացվել:

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գազի արտահոսքի հետևանքով պայթյուն էր առաջացել, և նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող 29-ամյա երիտասարդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեկտեմբերի 1-ին «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ 29-ամյա երիտասարդը մահացել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

Placeholder