ԵՄ-ն մտադիր է մինչև գարուն Ուկրաինայի զինված ուժերի 40 հազար զինվորական վերապատրաստել
Քաղաքական
14:57 03/12/2023
Աշխարհ

ԵՄ-ն մտադիր է մինչև գարուն Ուկրաինայի զինված ուժերի 40 հազար զինվորական վերապատրաստել

Եվրամիությունը (ԵՄ) հույս ունի մինչև 2024 թվականի գարուն պատրաստել 40 հազար ուկրաինացի զինվորական: «Գազետա ռու»-ն գրում է, որ Տալլինում ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Ռոբերտ Բրիգերը։ Նրա խոսքերը փոխանցել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունից։

«Մենք արդեն պատրաստել ենք 34 հազար ուկրաինացի զինվոր, իսկ մինչև 2024 թվականի գարուն նախատեսում ենք պատրաստել ես 40 հազար զինվոր»,-ասել է Բրիգերը։

Գեներալը հավելել է, որ Եվրոպան պետք է շարունակի աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է, այդ թվում՝ զինամթերքով և վարժական միջացառումներով։

«Մինչ օրս մենք Ուկրաինային տրամադրել ենք 27 միլիարդ դոլարի ռազմական օգնություն»,-ընդգծել է կոմիտեի ղեկավարը։

Նոյեմբերի 28-ին ԵՄ խորհուրդը լրացուցիչ 194 միլիոն եվրո է հատկացրել ուկրաինացի զինվորների վերապատրաստման համար։

Placeholder