Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախը մտքից հանել` նշանակում է համակերպվել Հայաստանի կամաց-կամաց կորստյան հետ. Հովհաննես Իշխանյան
«Անհնար է հայկական Արցախի էջը համարել փակված, քանի որ Արցախը մեր սեփականությունն է բացի նրանց, որ մեր հայրենիքն է, նախնիների բնակավայրը»,- ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց հրապարակախոս, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը, ով միացել է «Հայաքվե» նախաձեռնության ակցիային։
Նա ընդգծեց, որ Արցախը մտքից հանել՝ նշանակում է կամաց-կամաց նույնն անել Հայաստանի հետ։
«Եթե համակերպվում ենք, որ Արցախը չկա, կհամակերպվենք, որ Սյունքը չկա, կհանձնեն տարածքներ Տավուշից, ամբողջությամբ շրջափակման մեջ կվերցնեն ու հայկական պետականություն առհասարակ կարող ենք չունենալ»,- ասաց Իշխանյանը։
Ըստ նրա, այդ վիճակին չհասնելու, առհասարակ արցախցիներին կրկին Արցախ վերադառնալու հնարավորություն ստեղծելու համար պետք է վերացնել նրանց, ովքեր խոչընդոտում են Արցախի համար պայքարին։
«Այդ խոչընդոտը վերացնելու ճանապարհին, բնականաբար, պետք է Հայաստանում համագործակցության մշակույթ ձևավորվի։ «Հայաքվեն» այդ մշակույթը ձևավորողներից մեկն է»,- ասաց Հ.Իշխանյանը։
Մանրամասն՝ տեսանյությում։
.jpg)
.jpg)
.jpg)