Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ դիմաց կայանալիք բողոքի ակցիային ընդառաջ Կենտրոն են բերվում ոստիկանության զորքեր
Այսօր Ազգային ժողովի դիմաց կայանալիք բողոքի ակցիային ընդառաջ Կենտրոն են բերվում ոստիկանության զորքեր։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 10։00-ին ՀայաՔվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը քննարկվելու է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նախաձեռնությունը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ մասնակցելով ստորագրահավաքին ի աջակցություն նախագծի, նույն ժամին լինել Ազգային Ժողովի դիմաց։
«Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։
Տեսանյութերը՝ Panorama.am-ի թելեգրամյան ալիքում։
.jpg)
.jpg)
.jpg)