Մենք պատրաստ  ենք մասնակցել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին.Նիլակշի Սահա Սինհա
Քաղաքական
16:42 05/12/2023
Տարածաշրջան

Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին.Նիլակշի Սահա Սինհա

«Հնդկաստանն ու Հայաստանը դարեր ի վեր պատմական կապեր ունեն, իրանն էլ այն կամուրջներից է, որը նպաստել է այդ կապերի զարգացմանը»,- «Նոր տարածաշրջանային իրողություններ» և «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում ունեցած ելույթում ընդգծեց Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Միջոցառմանը մասնակցում են հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետները:

Դեսպանը հավելեց, որ երեք երկրների միջև դարավոր կապերը կնպաստեն ներկա սերնդին նոր որակով շարունակել համագործակցությունը և բարեկամական կապերը:

Իրանը և Հնդկաստանը սերտորեն համագործակցում են Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում, մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակում և հասկանալ, թե ինչ շահ կարող է այն բերել երկրին։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» և «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Նրա խոսքով՝  Ասիայի ուղղությամբ գլոբալ զարգացման շարժումը ստեղծում է ինքնատիպ նշանակալիություն տարածաշրջանային փոխկախյալության համար։

Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ Սահա Սինհան հայտարարեց «Հնդկաստանն ու Իրանը սերտորեն համագործակցում են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախաձեռնության շրջանակում, որը Հնդկական օվկիանոսը, Պարսից ծոցը կապում է Կասպից ծովի հետ՝ դեպի Ռուսաստան ու Եվրոպա։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ, հասկանալու համար, թե ինչպես երկիրը կարող է օգտվել այս միջանցքի ընձեռած հնարավորություններից»։

Դեսպանը հիշեցրեց, որ Հնդկաստանի կառավարությունը տվել է Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրի մեկնարկը, որը կարող է դառնալ Հյուսիս-Հարավ միջանցքի մի մասը։

Նա հայտարարեց, որ Հնդկաստանը ողջունում է Չաբահար նավահանգիստն օգտագործելու Հայաստանի ձգտումը։

Նշելով, որ Հայաստանը սկսել է Հյուսիս-Հարավ կապի շրջանակներում զարգացնել ճանապարհաշինությունը, որոնց հանդեպ հետաքրքրություն են դրսևորում նաև հնդկական շինարարական ընկերությունները, Հայաստանում Հնդկաստանի դեսպանն ասաց. «Մենք պատրաստ  ենք մասնակցել Հայաստանի ենթակառուցվածքի զարգացման ծրագրերին»։ 

Placeholder