Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տոյվո Կլաարն արձագանքել է հայ սպա Գերասիմ Առաքելյանի գնդակահարությանը
«Մտահոգիչ հաղորդագրություն՝ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների ու մահվան դեպքերի մասին»,- X -ում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ մեկնաբանելով Ադրբեջանի հետ սահմանին հայ սպահի զոհվելու փաստը։
Կլաարը հայտարարել է. «ԵՄ-ն մշտապես համագործակցում է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ տեղում տիրի հանգստություն և որոշիչ առաջընթաց գրանցվի բանակցությունների սեղանի շուրջ»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Վայոց ձորում ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցից զոհվել էր հայ զինծառայող Գերասիմ Առաքելյանը։