Սատարում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանը. Մեհդի Սոբհանի
Քաղաքական
15:53 05/12/2023
Տարածաշրջան

Սատարում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանը. Մեհդի Սոբհանի

«Իրանցիների և հայերի միջև երկարաժամկետ պատմական կապերը և բարի դրացիական հարաբերությւոնները երկու կառավարությունների  իջև արժեքավոր ակտիվներ են, որոնք մեզ թույլ կտան բարելավել հետագա հարաբերությւոնները՝ հենվելով անցյալի վար»,-«Նոր տարածաշրջանային իրողություններ» և «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում ունեցած իր ելույթում ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքեվ՝ երկու երկրների միջև ընդհանուր սահմանը, տարածաշրջանի այլ երկրների համեմատ, ամենակարճն է, բայց որակի տեսակետից այն լավագույններից մեկն է, որ միշտ եղել է բարեկամության և բարիդրացիության սահման։

«Երկու երկրները երբևէ իրար չեն սպառնացել և միշտ հնարավորություններ են ստեղծել միմյանց համար»,-ասել է նա՝ շեշտելով, որ հարաբերությւոնները տարբեր ուղղություններով են զարգացել։

Դեսպանի խոսքով՝ փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը բազմապատկվել է՝ հասնելով է 1 մլրդ դոլարի և երկու հարևան երկրները փոխշահավետ պայմանագրեր են կնքել էներգետիկայի և ենթակառուցվածքի զարգացման ոլորտում։

«Կասկած չկա, որ տարանցիկ ենթակառուցվածքների և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կնպաստի ոչ միայն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, ժողովրդների շփումներին այլև տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցության համր»,-ասաց դեսպանը։

Մեհդի Սոբհանին ասաց, որ Հնդկաստանից մինչև Սև ծով Հայաստանով տարանցման հնարավորությունները հուսալի ճանապարհ կբացեն դեպի Եվրոպա ապրանքների շարժի համար՝ կարևորելով նախագծում Հնդկաստանի և Հայաստանի մասնակցությունը։

Ողջունելով Հայաստանի ձեռնարկած խաղաղություն հաստատելու նախաձեռնությունը՝ իրանի դեսպանն ասաց.«Սատարում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սատարում ենք տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանը»

Placeholder
Սատարում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանը. Մեհդի Սոբհանի