Լավրովը՝ Բայրամովին. «3+3» տարածաշրջանային հարթակն արդեն ձևավորվում է
Քաղաքական
12:05 05/12/2023
Աշխարհ

Լավրովը՝ Բայրամովին. «3+3» տարածաշրջանային հարթակն արդեն ձևավորվում է

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նաև լուսանկար է հրապարակել և մակագրել. «Ռուս-ադրբեջանական բանակցությունները Մոսկվայում՝ մերձկասպյան երկրների արտգործնախարարների» հանդիպման շրջանակում»։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Սերգեյ Լավրովը, բացելով բանակցությունները, ասել է.«Ամսվա հենց վերջին, ավանդույթի համաձայն, Սանկտ Պետերբուրգում տեղի կունենան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ ակնկալում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցություն, ինչպես և եղել է անցած տարիներին»։
Նրա խոսքով, տարածաշրջանային «3+3» հարթակն արդեն «ձևավորվում» և ավելի ու ավելի հեռանկարային է դառնում։

«Արդեն ձևավորվում է Իլհամ Ալիևի «3+3» նախաձեռնության՝ այսպես կոչված, «3+3» տարածաշրջանային հարթակի ձևավորումը հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք հարևանների միջև։  Սա նույնպես խոստումնալից ձևաչափ է։ Ուրախ կլինեմ լսել ձեր գնահատականները այս ուղղությամբ հետագա քայլերի մասին»,- ասել է Լավրովը՝ դիմելով Բայրամովին։

Placeholder
Լավրովը՝ Բայրամովին. «3+3» տարածաշրջանային հարթակն արդեն ձևավորվում է