ՔՊ-ականներն անվստահություն հայտնեցին Ալավերդիի քաղաքապետին
Քաղաքական
13:09 05/12/2023
Հայաստան

ՔՊ-ականներն անվստահություն հայտնեցին Ալավերդիի քաղաքապետին

«Կողմ, կողմ, կողմ... 14 կողմ քվեաթերթիկ։ Այսպիսով ներկա ավագանիների 14 ձայներով անվստահություն հայտնվեց Ալավերդիի գործող Արկադի Թամազյանին»,-հայտարարեցին Ալավերդիի ավագանու նիստում, ինչին հետևեցին ծափահարություններ։

Նիստում կազմած նույն որոշման համաձայն, համայնքի ղեկավար ընտրեցին ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ղումաշյանին։ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։

Վկայակոչելով ՏԻՄ մասին օրենքը՝ որոշումն ընթերցող ավագանու անդամն ասաց, Ղումաշյանը կստանձնի լիազորությունները ընտրվելուց հետո երրորդ օրացույցային օրը ավագանի նիստում բնակիչների  նկատմամավ տված երդումով։ Նիստը կկայանա դեկտեմբերի 8-ին ժամը 11։00-ին համայնքապետարանի շենքի ավագանու նիստերի դահլիճում։

Որոշման ընթերցումից հետո կրկին հնչեցին բուռն ծափահարություններ։


 

 

Placeholder
ՔՊ-ականներն անվստահություն հայտնեցին Ալավերդիի քաղաքապետին