Եթե «Հայաքվեի» նախագիծն ընդունվեր, Պուտինին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
11:35 05/12/2023

Եթե «Հայաքվեի» նախագիծն ընդունվեր, Պուտինին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի հասկանում, թե որտեղից է այն խոսույթը, որ  Հայաստանի որևէ իշխանավոր չի օգտագործում Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը:
«Չգիտեմ՝ դրա օրինակը որտեղից եք վերցրել, բոլոր պաշտոնյաներն էլ օգտագործում են», - Ազգային ժողովի նիստում ասաց Սիմոնյանը։

Ա.Սիմոնյանը հայտարարեց, թե, չընդունելով «Հայաքվե»-ի նախագիծը, իրենք փրկեցին ընդդիմությանը. «Մենք ձեզ օգնում ենք, որովհետև դուք ձեր նախաձեռնության պատանդն ենք այս պահին և դեմքը պահելու համար ցույց եք տալիս, որ դա ամենակարևոր բանն է: Ուզում եմ հարց տալ՝ ձեր ընկալմամբ, եթե այս օրենքն ընդունվեր`մեր դաշնակից  ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար:

Կարող ենք ֆիքսել` «Հայաստան» դաշինքի քարտուղարը հայտարարում է, որ այս օրենքն ընդունելու պարագայում ՌԴ  նախագահի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվե՞ր»:

Ա. Մինասյանն ասաց. «Ձեզանից սկսած»։

«Բոլորին, ֆիքսեցինք։ Շնորհակալ եմ այդ արձանագրման համար։ Շատ կարևոր արձանագրում է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ 

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որի համաձայն` հատուկ նորմով քրեորեն պատժելի արարքներ են որակվում ՀՀ անունից Արցախի Հանրապետությունը որևէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը:

Այսօրվա նիստում ԱԺ-ն դեմ քվեարկեց «Հայաքվեի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին՝ կողմ 26, դեմ 57(ՔՊ-ական պատգամավորներ) , ձեռնպահ 1: 

 

 

 

Placeholder
Եթե «Հայաքվեի» նախագիծն ընդունվեր, Պուտինին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար. Ալեն Սիմոնյան