Ալիևը մանրամասներ է հայտնել «խաղաղության պայմանագրից»
Քաղաքական
12:13 06/12/2023
Տարածաշրջան

Ալիևը մանրամասներ է հայտնել «խաղաղության պայմանագրից»

«Բաքվին երաշխիքներ են պետք, որ Երևանում ռևանշիզմի փորձեր չեն լինի»,-  «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» միջոցառման շրջանակում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, որ Ադրբեջանին պետք է երաշխիք, քանի որ «մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում», «տեղեկացված ենք  եվրոպական որոշ մայրաքաղաքներում խորհրդատուների մասին»։

«Մենք կցանկանայինք, որ երկու երկրների միջև ընդհանրապես պատերազմ չլիներ, և այդ առումով երաշխիքներ պետք է լինեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ ավելացնելով, որ «հայկական կողմը պետք է մոռանա պատմության մեջ մնացած «ԼՂՀ» մասին և սկսի սահմանազատման գործընթացը»:

Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրն այնքան էլ ծավալուն չէ, «այն ունի առավելագույնը 6-7 էջ, քիչ քանակությամբ հոդվածներ»։

Ադրբեջանի նախագահն ասել է, որ Հայաստանից պահանջվել է ավելի քան երկու ամիս՝ արձագանքելու խաղաղ պայմանագրի Բաքվի վերջին առաջարկներին, ինչը արվել է «միայն այն բանից հետո, երբ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը», ինչը «ևս մեկ անգամ ցույց տվեց, որ գործընթացը դանդաղեցնում է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը»:

Նրա խոսքով, Ադրբեջանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է հայկական կողմից ստացված այդ առաջարկները և իր առաջարկները ժամանակին կուղարկի Երևան։

Placeholder