«Ժողովուրդ». «ՀայաՔվեի» նախագծին կողմ է քվեարկել նաև ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը
Օրվա մամուլ
08:48 06/12/2023
Հայաստան

«Ժողովուրդ». «ՀայաՔվեի» նախագծին կողմ է քվեարկել նաև ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ խորհրդարանում ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց «ՀայաՔվեի» նախագիծը խորհրդարանում քննարկելու հարցին: 56 հոգի դեմ էր նախագծին, 24 հոգի՝ կողմ, մեկ հոգի ձեռնպահ է քվեարկել:

ArmLur.am-ը պարզել էր, որ ձեռնպահ է քվեարկել ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Դա, սակայն, օրվա միակ անակնկալը չէր։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ խմբակցությունում կողմ քվեարկող է եղել։ Խոսքը Գուրգեն Արսենյանի մասին է։ Նա կողմ է քվեարկել «ՀայաՔվե»-ի նախագծին։ Եվս մեկ ՔՊ-ական պատգամավոր՝ Հռիփսիմե Հունանյանը, չի մասնակցել նախագծի քվեարկությանը, թեև դահլիճում դիմակով նստած էր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում 

Placeholder