Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման մասին. Միլլեր
Քաղաքական
09:59 06/12/2023
Աշխարհ

Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման մասին. Միլլեր

«Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման մասին, դա կհակասի Միացյալ Նահանգների շահերին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Ըստ նրա, եթե պարզապես դադարեցնեին բոլոր դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետկ, դա կհակասեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման շահերին։:

«Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե որտեղ կան մտահոգություններ: Մեզ անհանգստացրել է վերջին շրջանում լրագրողներին կալանավորելու միտումները։ Շարունակում ենք կոչ անել նրանց՝ հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչի մասին ես խոսել եմ այս ամբիոնից նախկինում»,- ասել է նա։ 

Միլլերի խոսքով, Վաշինգտոնը շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ՝ կոչ անելով վերջինիս ձգտել կայուն խաղաղության Հայաստանի հետ։

«Դա կշարունակի մնալ մեր դիվանագիտական ջանքերի առանցքում», - նշել է պետքարտուղարության խոսնակը։

«Ամերիկայի  ձայնի» հաղորդմամբ, նա նաև ընդգծել է մարդու իրավունքների հետ կապված հարցերի կարևորությունը Վաշինգտոնի համար «նման տեսակի դիվանագիտական ներգրավվածության պարագայում»:

Placeholder
Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման մասին. Միլլեր