Սուրենավանում շների հարձակման հետևանքով 7 տարեկան երեխա է մահացել
Առողջություն
13:15 06/12/2023
Հայաստան

Սուրենավանում շների հարձակման հետևանքով 7 տարեկան երեխա է մահացել

Արարատի մարզի Սուրենավան գյուղում շների հարձակման հետևանքով մահացել է յոթամյա երեխա։ Այս մասին գրում են ԶԼՄ-ները։

Panorama.am-ի հետ զրույցում Արարատ ԲԿ-ից հայտնեցին, որ երեխան մահացած է տեղափոխվել իրենց մոտ։

«Հիվանդանոց չի տեղափոխվել, այլ դիահերձարան»,-ասացին ԲԿ-ից։

Կենտրոնից մահվան հստակ պատճառ չեն նշում՝ խորհուրդ տալով սպասել դատաբժշկական փոձաքննության արդյունքներին։

Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին՝ ստացել են հաղորդում, որ Սուրենավանում 7-ամյա երեխա է մահացել։ Ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ, դեպքով քննչական կոմիտեն է զբաղվում։

ՔԿ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ տեղեկատվություն կարող են տրամադրել ավելի ուշ։

Շների կծելու դեպքերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը ևս մտահոգիչ է։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, 2023 թվականի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է կենդանիների կողմից տուժելու 6919 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1375-ով ավելի է։

Կենդանիների կողմից հարձակումների մեծ մասը գրանցվել է մայրաքաղաքում՝ 2807 դեպք։
Ի դեպ, տեր ունեցող շների կծելու դեպքերն ավելի շատ են։

Ըստ վիճակագրության՝ հարձակումներից 3546-ը գրանցվել է տեր ունեցող շների կողմից, 3253-ը՝ թափառող շների, 120-ը՝ վայրի կենդանիների կողմից։

Placeholder
Սուրենավանում շների հարձակման հետևանքով 7 տարեկան երեխա է մահացել