Փաստաբան. Ինչպե՞ս ունենալ արդարության զգացում, երբ ՀՀ վարչապետի ավտոշարասյունը մահ է պատճառում հղի կնոջը, և որևէ մեկը պատասխանատվություն չի կրել
Իրավունք
15:02 06/12/2023
Հայաստան

Փաստաբան. Ինչպե՞ս ունենալ արդարության զգացում, երբ ՀՀ վարչապետի ավտոշարասյունը մահ է պատճառում հղի կնոջը, և որևէ մեկը պատասխանատվություն չի կրել

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին արձագանքելով՝ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՀ քաղաքացին դեռևս չունի արդարության և արդարադատության անխուսափելիության զգացում։

Իսկ ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է ունենալ նման զգացում, երբ ՀՀ վարչապետի ավտոշարասյունը հետիոտնային թույլատրող լուսացույցի առկայության պայմաններում, հետիոտնային անցման վրա անվադողերի տակ տրորելով՝ մահ է պատճառում հղի կնոջը և արդեն 2 տարի որևէ մեկը պատասխանատվություն չի կրել այդ արարքի համար։

Ավելին, ամեն ինչ արվում է դեպքի իրական հանգամանքները կոծկելու ուղղությամբ»։

Placeholder
Փաստաբան. Ինչպե՞ս ունենալ արդարության զգացում, երբ ՀՀ վարչապետի ավտոշարասյունը մահ է պատճառում հղի կնոջը, և որևէ մեկը պատասխանատվություն չի կրել