Պարոն Թորոսյան, ո՞նց է Ձեր կնոջ կազմակերպության պայմանագրի արժեքը հասել 350 միլիոնի. Հայկուհի Հարությունյան
Քաղաքական
15:35 07/12/2023
Հայաստան

Պարոն Թորոսյան, ո՞նց է Ձեր կնոջ կազմակերպության պայմանագրի արժեքը հասել 350 միլիոնի. Հայկուհի Հարությունյան

«Ես իմ գործունեության ամբողջ ժամանակահատվածում եղել եմ անկուսակցական, ապաքաղաքական անձ և անկախ քաղաքական շահերից պահանջում եմ ինձ այլ կերպ բնութագրելու և թիրախավորելու բոլոր տեսակի միտումները դադարեցնել՝ նաև անհատների կողմից»,-խորհրդարանում հայտարարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը։

Նա դիմեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին. «Պարո՛ն Թորոսյան, Դուք իմ հերոսը չեք, ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ:
Որպես առղջապահության նախարար Ձեր պաշտոնավարման ընթացքում ինչպե՞ս է եղել, որ Ձեր կնոջ ղեկավարած կազմակերպությունը պայմանագրի արժեքը մեծացրեց` դարձնելով մինչև 350 միլիոնից ավելի»։

Հայկուհի Հարությունյանը հայտարարեց` անկախ ՔՊ-ականների գնահատականներից` իր աշխատանքը գնահատվել է ու այդ աշխատանքը խեղաթյուրել հնարավոր չէ:
 

Placeholder
Պարոն Թորոսյան, ո՞նց է Ձեր կնոջ կազմակերպության պայմանագրի արժեքը հասել 350 միլիոնի. Հայկուհի Հարությունյան