Երևանը՝ ռուս միայնակ ճամփորդողների սիրված ուղղությունների ցանկում
Տնտեսություն
16:30 07/12/2023
Աշխարհ

Երևանը՝ ռուս միայնակ ճամփորդողների սիրված ուղղությունների ցանկում

Ռուսաստանցիների մեծ մասը, ովքեր նախընտրում են միայնակ ճանապարհորդել՝ ընտրելով արտասահմանյան  ուղղություններ, ամանորյա տոների համար հյուրանոցներ են պատվիրել Եվրոպայում և Թաիլանդում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝  վկայակոչելով «OneTwoTrip» ճանապարհորդությունների պլանավորման ծառայությունը։

«Միայնակ հանգստանալ ցանկացող ճանապարհորդների մեծամասնությունը թռչելու է Թաիլանդ։ Մի փոքր ավելի քիչ, կամ զբոսաշրջիկների 4,8 տոկոսը ժամանակ կանցկացնի Փարիզում, 4  տոկոսը՝ Ստամբուլում։ Լավագույն տասնյակում ներառվել են նաև Հռոմը, Միլանը, Բուդապեշտը, Երևանը, Ռիմինին, Դուբայը և Բարսելոնան»,- մանրամասնում է աղբյուրը։
 

Placeholder
Երևանը՝ ռուս միայնակ ճամփորդողների սիրված ուղղությունների ցանկում