«Հրապարակ». Դեկտեմբերի վերջերին պարզ կդառնա Գուրգեն Արսենյանի ճակատագիրը
Օրվա մամուլ
09:29 07/12/2023
Հայաստան

«Հրապարակ». Դեկտեմբերի վերջերին պարզ կդառնա Գուրգեն Արսենյանի ճակատագիրը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած բազում հրապարակումներին, որ պաշտոնական Մոսկվան մերժել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանը, ՔՊ-ից վստահեցնում են, որ մերժում չի եղել, ընթացակարգը եռամսյա ժամկետ է սահմանում՝ ագրեմանը մերժելու կամ հաստատելու մասով։ Այդ ժամկետը սպառվում է դեկտեմբերի վերջերին, և միայն այդ ժամանակ պարզ կդառնա Գուրգեն Արսենյանի ճակատագիրը։

Իշխող թիմում կարծում են, որ ՌԴ-ն հիմա չի մերժի Հայաստանի թեկնածուին, և Արսենյանը, այդուհանդերձ, կգործուղվի Մոսկվա։ Ի դեպ, ագրեմանի մերժման ընթացակարգ էլ չկա` երկարատև լռությունը, որպես կանոն, դիտարկում են որպես թեկնածուի մերժում, և տվյալ երկիրն ինքն է հետ կանչում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder