Նաիրի Հոխիկյան.  Մի քանի շաբաթ անց կրկին ոտքի կլինեմ
Առողջություն
12:03 07/12/2023
Հայաստան

Նաիրի Հոխիկյան. Մի քանի շաբաթ անց կրկին ոտքի կլինեմ

Հասարակական գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանը, որի երկու ոտքերը կոտրվել են բարձրությունից ընկնելու հետևանքով, շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար։

«Առողջական խնդիրը չի կարող կոտրել մեր պայքարը։ Ժամանակավոր է, մի քանի շաբաթ անց կրկին ոտքի կլինեմ առաջին հերթին ձեզ նման մարդկանց տված ուժի շնորհիվ։ Այս ընթացքում ոչ միայն շարունակում եմ աշխատել հանրային դաշտում, այլև ակտիվ մարզվում եմ։ Մեզ ուժ է պետք առաջիկա մեծ ճակատամարտում հաղթելու համար։ Օ'ն, առաջ»,-գրել է նա։



Placeholder