Շուշիում ականի վրա պայթած ադրբեջանցու ոտքն անդամահատել են
Տարածաշրջան
16:44 07/12/2023
Տարածաշրջան

Շուշիում ականի վրա պայթած ադրբեջանցու ոտքն անդամահատել են

Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով այսօր Շուշիում ականի պայթյունից վիրավորված  ադրբեջանցի Ռահիմ Հաբիբովի աջ ոտքի մի մասը՝ ծնկից ներքե անդամահատել են։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ինտերնետային լրատվամիջոցները։

Մինչ այդ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության Բարդայի շրջանային վարչությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 11:15-ի սահմաններում ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Շուշիում ականի վրա պայթել է տեղի բնակիչ Ռահիմ Հաբիբովը։

Placeholder