Այո համերգը տեղի ունենալու է.Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Մշակույթ
13:56 07/12/2023
Հայաստան

Այո համերգը տեղի ունենալու է.Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին

«Այո համերգը տեղի ունենալու է հաջորդ տարի, այժմ բանակցվում է ժամկետները և այն կազմակերպությունը, որը պատասխանատու էր միջոցառման համար, բանակցությունների ավարտից հետո կհայտնի ժամկետների մասին»,-կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով  երգիչ Սնուփ Դոգի 2.3 մլրդ դրամ արժողությամբ համերգի  կայացման մասին հարցին։

Նախարարը հայտնեց, որ նախապես քննարկվում է, որ համերգը տեղի կունենա մայիս-հունիս ամիսներին, բայց վերջնական ժամկետը կհայտնեն բանակցությունների ավարտից հետո։

Հարցին, թե արդյոք ԿԳՄՍ նախարարը Սնուփ Դոգի համերգը համարում է մշակութային միջոցառտում՝ Անդրեասյանը պատասխանեց. «Ես բազմիցս այդ հարցին պատասխանել եմ և կածում եմ, որ ինչ-որ մի պահի այդ խոսակցությունները պետք է դադարեն»։

Հիշեցնենք, որ նախկինում ԿԳՄՍ նախարարը Սնուփ Դոգի համերգի կազմակերպման մասին հարցին պատասխանել էր. «Դա աշխատանքն է»։

Placeholder