Նորմա՞լ է՝ կորպուսի հրամանատարին տուռնիկի վրա նկարելը, թե՝ այ, ատեստացիա. Գեղամ Մանուկյան
Քաղաքական
13:41 08/12/2023

Նորմա՞լ է՝ կորպուսի հրամանատարին տուռնիկի վրա նկարելը, թե՝ այ, ատեստացիա. Գեղամ Մանուկյան

«Որքանո՞վ է նորմալ՝ կորպուսի հրամանատարների,  զինված ուժերի գլխավոր վարչության պետերի,  տոռնիկի  վրա նկարելն ու պատմություն դարձնելը՝ այ ատեստացիա»,-  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Որքանո՞վ է  հարիր։ Սարքել են մի ամբողջ քարոզաչական բան, տեսեք՝ թե այս մարդիկ տուռնիկի վրա են»,- նշեց նա։

Գ. Մանուկյանի խոսքով, ԱԱԾ համակարգում էլ կա ատեստավորում, որևէ մեկը չի տեսնում դա։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Ատեստավորման առաջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստությունից։

Քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Սպաները հանձնել են քննություններ` ձգումներ պտտաձողի վրա, իրանի ծալում և տարածում, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։

Placeholder