Գազայում մարդասիրական աջակցության համակարգի ամբողջական կոլապսի մեծ վտանգ կա․ Գուտերեշ
Աշխարհում
20:18 08/12/2023
Աշխարհ

Գազայում մարդասիրական աջակցության համակարգի ամբողջական կոլապսի մեծ վտանգ կա․ Գուտերեշ

Գազայի հատվածում մարդասիրական աջակցության համակարգի կոլապսի վտանգը մեծ է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

«Գազայի հատվածում մարդասիրական աջակցության համակարգի ամբողջական կոլապսի մեծ վտանգ կա, ինչը կործանարար հետևանքներ կունենա»,- ասել է Գուտերեշը։

Նրա խոսքով, ՄԱԿ-ն ակնկալում է, որ դա կհանգեցնի հասարակական կարգի ամբողջական խախտման և ճնշումների մեծացման, ինչը կարող է հանգեցնել բնակչության զանգվածային տեղահանմանը Եգիպտոս։

«Ես վախենում եմ, որ հետևանքները կարող են կործանարար լինել ողջ տարածաշրջանի անվտանգության համար»,- հավելել է նա։

Placeholder