Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գազայի բնակչության մոտ 85%-ը ստիպված են եղել լքել իրենց տները, սակայն գոտում անվտանգ վայրեր չկան: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Բնակչության մոտ 85%-ը ստիպված են եղել լքել իրենց տները: Գազայի բնակիչներին հրահանգ է տրվում տեղափոխվել... Բայց Գազայի հատվածում ոչ մի տեղ անվտանգ չէ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Գուտերեշը:
Նրա խոսքով՝ հաղորդվում է, որ իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանվել է ավելի քան 17 հազար պաղեստինցի։ Դրանք ներառում են ավելի քան 4000 կին և 7000 երեխա: Հաղորդվում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ վիրավորվել են, իսկ շատերը անհետ կորել են, ենթադրվում է, որ մնացել են փլատակների տակ: