«Հրապարակ». Ուսապարկերը դուրս են գալիս կոնտրոլից
Օրվա մամուլ
08:52 08/12/2023
Հայաստան

«Հրապարակ». Ուսապարկերը դուրս են գալիս կոնտրոլից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջին իրադարձությունները բացահայտեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ում այլևս միահեծան իշխանություն չունի, ուսապարկերը սկսել են ընդվզել առաջնորդի դեմ ու չենթարկվել: Սա ակնհայտ դարձավ ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտրության տապալումից: Իսկ նրան օրեր առաջ ընդունել էր անձամբ Փաշինյանը և հավաստիացրել, որ  վերընտրվելու է:

Որ ամեն ինչ հարթ պետք է ընթանար՝ համոզված էր նաև թեկնածուն: Նա նիստի ընդմիջման ժամանակ ասել էր, որ եթե իմանար՝ դեմ են քվեարկելու, թեկնածությունը չէր ներկայացնի, որ ո՛չ ինքը հեղինակազրկվեր, ո՛չ կառույցը: Գրեթե նույն սցենարով ընթացավ նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Ռուբիկ Մխիթարյանի ընտրությունը։ Ուսապարկերը, փաստորեն, դուրս են գալիս կոնտրոլից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder