Խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա. Բորել
Քաղաքական
11:40 08/12/2023

Խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։

«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կալանավորների փոխադարձ ազատ արձակման և վստահության ամրապնդման այլ միջոցների մասին, որը կարևոր քաղաքական քայլ է: Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա և հանձնառու ենք աջակցել այդ ջանքերին»,- X-ի միկրոբլոգում գրել է նա։

Placeholder
Խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա. Բորել