Կան 70-80-ականների զինատեսակներ, որն այսօրվա ԳՇ-ն, հնարավորության դեպքում, միանշանակ ցանկություն կհայտներ գնելու. Աբրահամյան
Քաղաքական
10:08 09/12/2023
Հայաստան

Կան 70-80-ականների զինատեսակներ, որն այսօրվա ԳՇ-ն, հնարավորության դեպքում, միանշանակ ցանկություն կհայտներ գնելու. Աբրահամյան

«Իշխանությունը հետևողականորեն աշխատում է իր տխմարագույն հայտարարություններով դաշտը լցնել»,- նման կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, հատկապես բանակի ու սպառազինության բլոկով դաշտ են նետվում թեմաներ, որոնք քաղաքական և բարոյական իրավունքն էլ չունեն և հաճախ դրանք հնչեցնում են անձինք, ովքեր զինվորական համազգեստ միայն հեռուստացույցով են տեսել:

«Ադրբեջանին միլիարդավոր դոլարների հասնող զենք, զինամթերք, տեխնիկա հանձնողները խոսում են նախորդ շրջափուլերում գնված սպառազինության տարեթվերից ու որակից:

Ենթադրաբար մեծ լարվածությամբ այս թեմաներին հետևում են պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը, ովքեր հերթական անգամ լսելով գործող իշխանական դեմքերի` 2018-ից առաջ գործածված «80-ականների զենքերի» թեման, վստահաբար հիշում են, որ այսօր բանակում 50-60-ականների զինատեսակներ են կիրառվում:

Անշուշտ կան 70-80-ականների զինատեսակներ, հատկապես հրետանային միջոցների մասին է խոսքը, որն այսօրվա ԳՇ-ն, հնարավորության դեպքում միանշանակ ցանկություն կհայտներ գնելու, ավելին` դրանք խիստ անհրաժեշտություն են նաև այսօրվա բանակի համար:

Սերժ Սարգսյանի` 80-ականների զենքերով կռիվ անելու և հաղթելու հայտարարությանը շատերն են այս 7 տարիների ընթացքում արձագանքել/մեկնաբանել, բայց շատ քչերն են խորությամբ հասկացել, թե ինչի դա ասվեց ու ինչ իրական ուղերձներ էր այն պարունակում»,- գրել է Տ.Աբրահամյանը։ 

Placeholder
Կան 70-80-ականների զինատեսակներ, որն այսօրվա ԳՇ-ն, հնարավորության դեպքում, միանշանակ ցանկություն կհայտներ գնելու. Աբրահամյան