Տարբեր մարզատեսակների համար իդեալական ժամանակը
Աշխարհում
17:45 09/12/2023
Աշխարհ

Տարբեր մարզատեսակների համար իդեալական ժամանակը

Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի Մոլեկուլային ախտորոշման կենտրոնի փորձագետ Կիրա Գլինկան նշել է տարբեր տեսակի պարապմունքների իդեալական ժամանակը։ Նրա խոսքերը մեջբերում է Men Today-ը։

Գլինկայի խոսքով, արթնանալուց հետո կարելի է վազքի գնալ, թեթև վարժություններ անել կամ լողավազանում լողալ։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մինչև առավոտյան ժամը 10։00-ն ամենալավ ժամանակն է ճարպերն այրելու համար, քանի որ այդ պահին օրգանիզմում գլիկոգենի պաշարները ցածր են։

Մինչև ժամը 12։00-ն ընկած ժամանակահատվածում օրգանիզմն արտադրում է ամենաշատ ադրենալինը, ուստի արժե վարժություններ անել տոկունության և կենտրոնացման համար։ Նշվում է, որ ուժային վարժությունները և մկաններն ավելացնող վարժությունները պետք է կատարել ցերեկը և երեկոյան: Քնելուց առաջ խորհուրդ է տրվում յոգայով զբաղվել կամ ձգվել։

Placeholder
Տարբեր մարզատեսակների համար իդեալական ժամանակը