Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Պատգամավորների մոտ մինչև Ամանոր դեռ թեժ աշխատանքային են լինելու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Խորհրդարանը երեկ ավարտեց իր աշխատանքները, սակայն ԱԺ պատգամավորները դեռ արձակուրդի չեն մեկնի: Նրանց համար մինչև տարեվերջ աշխատանքային կլինի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամիս դեռ 1-2 արտահերթ նիստեր են սպասվում, քանի որ օրենքի նախագծեր կան քննարկելու: Բացի այս, ՔՊ-ն դեռ վարչության և նախաձեռնող խմբի նիստեր պետք է անի. ուստի իշխանական պատգամավորներին ասվել է՝ քաղաքից չհեռանան, չկորչեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում գան նիստերի: Այսպիսով՝ պատգամավորների մոտ մինչև Ամանոր դեռ թեժ աշխատանքային են լինելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։