Էրդողան. Ներկայումս Հայաստանին զենք մատակարարողները «նեղ ժամանակներում» նրան մենակ են թողնելու
Քաղաքական
09:07 09/12/2023
Տարածաշրջան

Էրդողան. Ներկայումս Հայաստանին զենք մատակարարողները «նեղ ժամանակներում» նրան մենակ են թողնելու

«Այն, ինչ անում է Ֆրանսիան, պարզապես սադրանք է։ Ֆրանսիան պետք է իմանա, որ Հայաստանին լավություն չի անում, ճիշտ հակառակը՝ վատություն է անում։ Ավելի վաղ Ֆրանսիան բազմաթիվ աջակցություններ է  ցուցաբերել Հայաստանին։ Ի՞նչ արդյունք են ստացել, ո՛չ մի»,- «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը; 

Հիշեցնելով Արցախում տեղի ունեցած վերջին ռազմական գործողություններում Ադրբեջանի հաջողելու մասին, որոնց հետևանքով Արցախի էթնիկ հայերը լքել էին իրենց տները՝ կրկին դիմել է Ֆրանսիային. «Հիմա այս ռազմական փոխադրամիջոցներն ուղարկելու ես, ի՞նչ ես ստանալու։ Ավելի վաղ Հայաստանին ուղարկված տանկերը, հրանոթները, հրացաններն անցան Ադրբեջանի ձեռքը։ Ոչ թե ինչ-որ արդյունքի են հասնելու, ուղղակի Հայաստանին են խաբում»:

Ըստ էրդողանի, Հայաստանի համար լավագույն ընտրությունը Ադրբեջանի հետ խաղաղությունն է, քանի որ ներկայումս Հայաստանին զենք մատակարարողները «նեղ ժամանակներում» նրան մենակ են թողնելու:

 

Placeholder
Էրդողան. Ներկայումս Հայաստանին զենք մատակարարողները «նեղ ժամանակներում» նրան մենակ են թողնելու