Forbes. Հայաստանը զարգացող տեխնոլոգիական տերություն է Հարավային Կովկասում
Տնտեսություն
17:17 09/12/2023
Աշխարհ

Forbes. Հայաստանը զարգացող տեխնոլոգիական տերություն է Հարավային Կովկասում

Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը Հայաստանին ուշադրություն դարձնելու պատճառներից մեկը նշել է հանրապետությունում արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտը։

Նշվում է, որ երկիրը հայտնվել է որպես տեխնոլոգիական տերություն՝ գլոբալ խաղացողների ներկայությամբ և կենսունակ ստարտափ էկոհամակարգով։ Եվ չնայած Հայաստանը քաղաքականապես մոտ է Ռուսաստանին և Իրանին, որպես հակակշիռ թշնամական հարևաններ Թուրքիայի և Ադրբեջանի, նրա մասնավոր հատվածն ամուր կապված է Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների հետ, որտեղ մեծ հայկական սփյուռք կա:

Հիշատակվում  է նաև, որ ծով ելք չունեցող այս փոքրիկ երկրում ստեղծված PicsArt ընկերությունը դարձել է միաեղջյուր ( այդպես են անվանում 1 միլիարդ դոլար կապիտալի հասած ստարթափները)
և ճանապարհին էլ ավելին է:

«Տարբեր ցուցանիշներ ցույց են տալիս Հայաստանը որպես զարգացող տեխնոլոգիական տերություն Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- ասվում է հրապարակման մեջ։
 

Placeholder
Forbes. Հայաստանը զարգացող տեխնոլոգիական տերություն է Հարավային Կովկասում