2023 թվականի աշխարհի ամենահարուստ ընտանիքները՝ ըստ Bloomberg-ի
Տնտեսություն
11:00 09/12/2023
Աշխարհ

2023 թվականի աշխարհի ամենահարուստ ընտանիքները՝ ըստ Bloomberg-ի

2023 թվականին աշխարհի ամենահարուստ ընտանիքը, ըստ Bloomberg-ի, ԱՄԷ Ալ Նահյան իշխող դինաստիան է  305 միլիարդ դոլար կարողությամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Հրատարակությունը հայտնում է, որ ամենահարուստ ընտանիքների ցանկում են հայտնվել նաև Walmart խանութների ցանցի հիմնադիրները՝ Ուոլթոնները և Hermes շքեղ ապրանքանիշի սեփականատերերը՝ Հերմես ընտանիքը։

Գործակալությունն ընդգծում է, որ աայս ցուցակում առաջին անգամ են ներառվել Walmart ցանցի տերերը և Քաթարի շեյխերի ու էմիրների իշխող դինաստիան։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ,  ընդհանուր առմամբ աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքները 2023 թվականին իրենց կարողությունն ավելացրել են 1,5 տրիլիոն դոլարով, ինչը 43%-ով ավելի է, քան անցյալ տարվա ամենահարուստ ընտանիքների կարողությանը։
 

Placeholder
2023 թվականի աշխարհի ամենահարուստ ընտանիքները՝ ըստ Bloomberg-ի