Բելգորոդում  էժան ձվի համար հսկայական հերթեր են
Տնտեսություն
08:25 11/12/2023
Հայաստան

Բելգորոդում էժան ձվի համար հսկայական հերթեր են

Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի բնակիչներն առավոտյան ժամը 5:00-ից հերթ են կանգնում  Հարավային կոչվող տոնավաճառում հավի էժան ձվեր ձեռք բերելու համար: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով  տեղական «Open Belgorod» Telegram ալիքը։

Բելգորոդի բնակիչները բողոքում են նման հերթերից։ Այս տոնավաճառում գտնցող խանութում ձուն վաճառվում է 70 ռուբլի, մինչդեռ ուրիշ խանութներում՝ 180 ռուբլի։

Քաղաքապետարանից պարզաբանել են, որ ձուն թանկացել է ողջ երկրում, քանի որ թանկացել է հավի կերը, մեծացել են ձվի փաթեավորման, պահեստավորման ծախսերը։

Բայց պատասխանը չի բավարարել քաղաքացիներին, և նրանք սկսել են զանգվածաբար բողոքել ստեղծված իրավիճակից։

«Ինչո՞ւ է ձուն ավելի թանկ, քան կիվին, բանանը, գրեյպֆրուտը,  որոնք բերվում են դրսից»,- նշել են բնակիչները։


 

 

Placeholder
Բելգորոդում էժան ձվի համար հսկայական հերթեր են