1 միլիոն դրամ տուրքը տաքսի վարողներին չի վերաբերվում. Թունյան
Տնտեսություն
10:41 11/12/2023
Հայաստան

1 միլիոն դրամ տուրքը տաքսի վարողներին չի վերաբերվում. Թունյան

Ազգային ժողովում անցած շաբաթ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումից հետո  թյուընկալում է  եղել, որ փոփոխությունների ընդունումից հետո յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար 1 միլիոն դրամ տուրք է սահմանվում։  Այսօր Ազգային ժողովում  ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ նման բան չկա։

«1 միլիոն դրամ տուրք սահմանվում է միայն  օպերատորների համար տարեկան 1 անգամ, իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենն իր ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով տուրք է վճարելու, որն ավտոմատ գանձնվելու է։

Այսինքն այդ 1 միլիոն դրամ տուրքը մեր տաքսի վարող համաքաղաքացիներին չի վերաբերվում», - մանրամասնեց նա։

Placeholder