Հայաստանը Ռուսաստան հավկիթ խոշորագույն արտահանողն է
Տնտեսություն
17:55 12/12/2023
Հայաստան

Հայաստանը Ռուսաստան հավկիթ խոշորագույն արտահանողն է

Հայաստանը Ռուսաստան հավկիթի ամենամեծ արտահանող երկիրն է. մատակարարել է  20 տոննա 21,2 հազար դոլարով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշված  է ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալներում։

Ընդ որում, ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրները գրեթե չեն արտահանում հավկիթ Ռուսաստան. այս տարվա ինն ամսում մատակարարվել է ընդամենը 2,4 տոննա՝ 11 հազար դոլար արժողությամբ։

Թուրքիան, որի համար «Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի սկզբին երկարաձգել էր Ռուսաստան հավկիթ մատակարարելու թույլտվությունը, ընդհանրապես չի արտահանում։

Placeholder
Հայաստանը Ռուսաստան հավկիթ խոշորագույն արտահանողն է