ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է մինչև 9.25%
Տնտեսություն
12:34 12/12/2023
Հայաստան

ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է մինչև 9.25%

ՀՀ ԿԲ-ից հայտնում են.

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝

-իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25 %,

-Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.75 %,

-Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75 %:

Placeholder