ՔՊ-ն իրականում թքած ունի ընդդիմության իրավունքների, ձայնի վրա․ Գրիգոր Երիցյան
Քաղաքական
20:07 12/12/2023
Հայաստան

ՔՊ-ն իրականում թքած ունի ընդդիմության իրավունքների, ձայնի վրա․ Գրիգոր Երիցյան

«Քաղաքացիական պայմանագիր»-ն իրականում թքած ունի ընդդիմության իրավունքների, ձայնի վրա։ Այս մասին «Մարդու իրավունքներ» թեմայով քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։

« ՏԻՄ-երի նկատմամաբ ոտնձգությունները, այլանդակությունները սկսվել են 2021թ․-ից, երբ Երևանում ապօրինի իշխանափոխություն իրականացրեց ՔՊ-ն, հետո երկու անգամ անպօրինի նշանակեց  քաղաքապետերի, որոնց հանրությունը չի ճանաչում։ Այսինքն՝ ընտրվելով մի ցուցակով, իրենք անընդհատ քաղաքապետի պաշտոնում նշանակել են մարդկանց, որոնք հանրությանն  անծանոթ են և ոչ ոքի կողմից չեն ընտրվել։ Սա,իհակե, արտահերթ ընտրությունների հետ կապված իրենց վախերի մասին է խոսում, քանի որ իրենք վստահ են՝  արտահերթ ընտրությամբ որևէ  համայնքում արդար և ազատ ընտրությունների պարագայում ընտրվելու տարբերակ չունեն»,- ասաց Երիցյանը։

Նրա համոզմամբ՝ 2021թ․-ի ոտնձգությունները հետագայում  օրինափություն դարձան, քանի որ չարժանացան հանրության ընդդիմությանը։

«Թեև Ալավերդու պարագայում տեսնում ենք, որ բնակիչներն իրենց բողոքի ձայն են արտահայտում, սակայն մեկ-երկու օր հետո այդ բողոքի ձայնը չի լինի և իրենք կշարունակեն մինչև ավագանու գումարման ավարտն իշխանությունն իրենց ձեռքը պահել»,- հավելեց ավագանու անդամը։

Նա շեշտեց, որ իբրև ընդդիմադիր ավագանու անդամ չունեն հասանելիություն որևէ տեղեկատվության։

«Հարցումների պատասխանները սովորաբար գալիս են բավականին ուշ։ Մենք չունենք հասանելիություն ենթակառուցվածքների։ Իբրև  քաղաքի երկրորդ ամենամեծ խմբակցություն, անգամ չունենք աշխատասենյակ, որտեղ ֆիզիկապես կարող ենք հարմար տեղավորվել 14 հոգով և իրացնել մեր մանդատը։ Այն բոլոր կոչերը, որ հնչեցնում է այսօրվա քաղաքային իշխանությունը առ այն, որ պատրաստ են քաղաքը համատեղ կառավարել, չեն համապատասխանում իրականությանը»,- հավելեց Երևանի ավագանու անդամը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder